Ցավ
Պարանոցային օստեոխոնդրոզ. ցավային համախտանիշ
Միջողնային սկավառակների կարծրացում: Պարանոցային օստեոխոնդրոզը կազմափոխական (դեգեներատիվ) գործընթաց է. այն միջողնային սկավառակների գործառույթի խանգարումն է, որը հանգեցնում է ողների իջեցման/նստեցման:
Նորմայում միջողնային սկավառակները փափուկ խտություն ունեն, դրանք առաձգական են, պարունակում են շատ խոնավություն և շարժումների դեպքում ծառայում են որպես հարվածամեղմիչ (ամորտիզատոր)` շրջադարձերի, թեքումների, գլխի շրջանաձև շարժումների դեպքում: Սակայն կազմափոխական գործընթացներում միջողնային սկավառակները կորցնում են խոնավությունը և կարծրանում կռճիկի պես, ինչն էլ բացասաբար է անդրադառնում հոդերի վրա, որոնցով ողներն իրար հետ կապված են (այնպես, ինչպես մատնահատվածները):
Ծանրաբեռնվածությունը միջողնային սկավառակների վրա
Ինչու են հոդերը տուժում: Ողների միջև շերտավորումը, կորցնելով առաձգականությունը և կարծրանալով, նվազում է «բարձրությամբ», այդ պատճառով էլ դրանք «նստում են» իրար վրա և հոդերի վրա ծանրաբեռնվածությունն էլ ավելանում է: Եվ, քանի որ դրանք նշանակալիորեն նյարդավորվում են, արդյունքում ողնաշարի պարանոցային հատվածում հրահրում են տեղային ցավ, շարժման դեպքում ճրթճրթոց է առաջանում, ծանրություններ վերցնելիս` անհարմարավետություն: Համապատասխանաբար արձագանքում են նաև պարանոցի մկանները. դրանք ամբողջ ժամանակ լարված են:
Սկավառակի ճողվածք
Երբ օստեոխոնդրոզի հետևանքով սկավառակի ճողվածք է առաջանում, այն կարող է հրահրել նյարդարմատների սեղման, որոնք դուրս են գալիս միջողնային բացվածքից և նյարդավորում են ձեռքերի (ողնաշարի պարանոցային հատվածի արմատներ), ոտքերի (գոտկատեղա-սրբոսկրային հատվածի արմատներ), իրանի (կրծքային հատվածի արմատներ) որոշ հատվածներ: Դրա համար միջողնային սկավառակների ճողվածքի դեպքում կայուն ցավ է դրսևորվում, որն արտահայտված բնույթ է կրում, մատները թմրում են կամ, կարծես, ասեղներով ծակծկում են, կամ էլ, կարծես,«մրջյուններ են վազվզում» մարմնով մեկ: Այս բոլորն էլ նյարդարմատների գրգռման ախտանիշներն են:
Ողների ոսկրային աճում
Օստեոխոնդրոզի դեպքում ձևախախտվում են հենց ողները: Առաջանում է ոսկրային աճ` ելուստների և երիթների տեսքով, որոնք էլ կարող են ցավային համախտանիշ հրահրել: Ինչու՞: Մակաճերը կարող են ճնշել առաջնային և հետևի երկայնակի ջիլերի վրա, որոնք ամուր կպած են ողներին և ինտենսիվ նյարդավորում են: Պարանոցային ողների լայնակի ելուստներով անցնում են ողնաշարային երկու զարկերակները: Դրանք արյուն են մատակարարում գլխուղեղի ցողունային կառուցվածքին ու փոքր ուղեղին, դրա կենսական կարևոր կենտրոններին: Փոքր ուղեղը պատասխանատու է շարժումների կոորդինացիայի և կայունության համար, դրա համար ողների ոսկրային աճն ազդում է ողնաշարային զարկերակի պատերի վրա, դրանով հրահրելով սպազմեր և հանգեցնելով հենաշարժական համակարգի խանգարումների:
Ողնաշարային զարկերակի գրգռման ախտանիշները հետևյալն են.
-
գլխապտույտներ,
-
երերուն քայլվածք,
-
ականջներում և գլխում աղմուկ:
Ողնաշարի զարկերակի մոտ է գտնվում վեգետատիվ նյարդային հանգույցների շղթան, որոնց գրգռվածությունը փոխում է գլխուղեղի անոթների լուսանցքն ու տոնուսը: Ողի մարմնիկի աճի և կարծրացման դեպքում հարակից ջլերի այս հանգույցները գրգռվում են ու ազդանշան ուղարկում գլխուղեղի անոթների աուտոռեգուլյացիայի (ինքնակարգավորման) կենտրոնին: Այն վնասում է կենտրոնի աշխատանքին, հանգեցնելով զարկերակների և երակների տոնուսի ապահավասարակշռության ու անջատման/ մեկուսացման (արտերիոլ և վենուլ), ինչն անխուսափելիորեն հրահրում է անգիոդիստոնիկ գլխացավեր:
Գլխացավերն օստեոխոնդրոզի դեպքում
Գլխուղեղն ինքը գլխացավեր չի հրահրում, նույնիսկ, եթե դրա կառուցվածքում առկա է որևէ պաթոլոգիական ախտընթաց: Ցավային ազդակները գալիս են գլխուղեղն արյուն մատակարարող անոթների պատերից: Եվ սա գլխացավերի առաջին հիմնական պատճառն է. գանգի խոռոչից երակային ետհոսքի դժվարացումը և, որպես հետևանք, ներգանգային ճնշման բարձրացումը: Եվ միգրենը, և գլխում ծանրության զգացողությունը պայմանավորված են գլխուղեղում երակների գերլցվածությամբ: Գլխացավերի երկրորդ պատճառը գանգի խոռոչից լիկվորի ետհոսքի խանգարումն է: Լիկվորի չափից ավելի կուտակումը, որը գտնվում է ենթաթաղանթային տարածությունում և շրջապատում է գլխուղեղը, հրահրում է կարծր ուղեղաթաղանթի ձգվածություն: Հենց դա էլ հանգեցնում է ներգանգային ճնշման բարձրացման և արտահայտված գլխացավերի:
Պարանոցային օստեոխոնդրոզի դեպքում գլխացավերի հիմնական պատճառը վեգետատիվ նյարդային հանգույցների հակազդումն է: Իսկ ողնաշարային զարկերակի հակազդումը ոչ այնքան գլխացավն է, որքան գլխապտույտը: Մարդը թեքում է գլուխը, ողնաշարային զարկերակը սեղմվում է և նրան մի կողմ է տանում: Գոյություն ունի 2 լորդոզ` պարանոցային և գոտկատեղա-սրբոսկրային: Օստեոխոնդրոզի դեպքում առաջանում է կամ լորդոզի ուժեղացում, կամ էլ դրա շտկում/ուղղում, ինչն անբարենպաստ է պարանոցային մկանների համար: Առաջանում է, այսպես կոչված, միոտոնիկ հակազդում` երկարատև, մկանային ուժեղ կրճատում և դանդաղ թուլացում:
Ծոծրակային հատվածում, աջից և ձախից, դուրս են գալիս երկու կարևոր նյարդեր` մեծ և փոքր ծոծրակային: Լարված մկաններն օստեոխոնդրոզի դեպքում հանգեցնում են դրանց ճնշման և պարանոցա-ծոծրակային հատվածում դրսևորում են արտահայտված գլխացավեր:
Օստեոխոնդրոզի բուժումը
Գոյություն ունեն դեղպատրաստուկներ, խոնդոպրոտեկտորներ, որոնք թույլ են տալիս լավացնել կռճիկային հյուսվածքի սնուցումը: Դրանց են դասվում խանդրալոնն ու աֆլուտոպը, որոնք ներկայումս լայնորեն կիրառվում են և բավական մատչելի են: Օստեոխոնդրոզի 2-րդ փուլի առկայության դեպքում դրանք կարելի է օգտագործել տարին մեկ անգամ, կուրսը 10-20 ներարկում է:
Վիրահատական բուժման են ենթակա օստեոխոնդրոզի այն փուլերը, որոնք հանգեցնում են 0,7 սմ-ից ավելի միջողնային ճողվածքների առաջացման: Սկավառակների տեղաշարժման դեպքում, երբ դրանք արդեն լիովին կորցրել են իրենց առաձգականությունը և ճնշում են ողնաշարային խողովակի խոռոչին, որտեղից միջողնային բացվածք դուրս են գալիս նյարդարմատները, որոնք հնարավոր չէ կասեցնել դեղպատրաստուկներով:
Վիրահատության ընթացքում սկավառակի այն հատվածը, որն ընկել է ողնաշարային խողովակի մեջ և նյարդարմատի սեղմում է առաջացրել, հեռացվում է: Սկավառակի խոռոչում վերստուգում է անցկացվում. փոփոխված հատվածները հեռացվում են, որպեսզի հիվանդությունը չկրկնվի: Սկավառակի մնացած պահպանված հատվածներին չեն դիպչում:
Օստեոխոնդրոզի դեպքում ամենից շատ տուժում են ողնաշարի շարժողական հատվածները` պարանոցային և գոտկատեղա-սրբոսկրային: Ընդ որում, գոտկատեղային օստեոխոնդրոզը 1,5 անգամ ավելի շատ է հանդիպում, քան պարանոցայինը, որովհետև ողների վրա դրա ծանրաբեռնվածությունն ավելի մեծ է: Եթե պարանոցային ողների վրա պահվում է միայն գլուխը, ապա գոտկատեղա-սրբոսկրային ողների վրա ամբողջ մարմինն է: Եթե օստեոխոնդրոզ է առաջացել, ապա տուժում է ողների ողջ շարակցական հյուսվածքը:
Մանուալ թերապիա
Մանուալ թերապիան օստեոխոնդրոզի դեպքում օգնում է, սակայն միայն որոշակի փուլերում: Այն ամենաարդյունավետ մեթոդներից մեկն է ու կատարվում է միայն ռենտգենաախտորոշման և ՄՌՏ-հետազոտության առկայության դեպքում, որովհետև օստեոխոնդրոզի անվան տակ կարող են ընթանալ նաև ուռուցքաբանական ախտընթացներ, պաթոլոգիական կոտրվածքներ և այլն: Մանուալ թերապևտին դիմելուց առաջ, հարկ է հետազոտություն անցնել, որպեսզի հաստատվի կամ բացառվի սկավառակի ճողվածքի առկայությունը, որոշելու դրա չափերը: Եթե որոշվում է սկավառակի ընկնող ճողվածք, ապա մանուալ թերապիան ոչ մի օգուտ չի տա: Այն հակացուցված է:
Օստեոխոնդրոզի կանխարգելումը
Սա կարևոր է: Օստեոխոնդրոզը նշանակալիորեն երիտասարդացել է: Եթե նախկինում այն հիմնականում հանդիպում էր 50 տարեկանից հետո, ապա ներկայումս արդեն յուրաքանչյուր երկրորդի մոտ դրսևորվում է մոտ 30 տարեկանում: Վաղ օստեոխոնդրոզի զարգացմանն առաջին հերթին հանգեցնում է նստակյաց կենսակերպը:
Ըստ արտահայտվածության, օստեոխոնդրոզը բաժանվում է մի քանի աստիճանի` 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ: Առաջին աստիճանի օստեոխոնդրոզը 20 տարեկանին մոտ հանդիպում է յուրաքանչյուր երկրորդի մոտ, չնայած կլինիկորեն այն կարող է ոչ մի ձևով չարտահայտվել: Ինչպես յուրաքանչյուր հիվանդություն, վաղ օստեխոնդրոզն ավելի դյուրին է կանխարգելել, քան բուժել:
Հարկ է հետևել, որպեսզի գլուխը երկար ժամանակ թեք դիրքում չմնա և յուրաքանչյուր 40 րոպեն մեկ այն պետք է նորմալ վիճակի վերադարձնել:
Կարելի է պարանոցի մկանների ինքնամերսում կատարել, ներքևից շրջանաձև շարժումներով բարձրանալով դեպի գլուխը: Դա կօգնի հանել ողների և միջողնային սկավառակների լարվածությունը: Գլխով շրջանաձև շարժումներ կատարել չի կարելի:
Վաղ օստեոխոնդրոզը կանխարգելելման համար, հարկ է շատ շարժվել և ողնաշարի այս կամ այն հատվածի վրա չթողնել մեծ ծանրաբեռնվածություն ընկնի: Երբեմն ժամերով նստելով համակարգչի առջև, չենք մտածում, որ «տանջում» ենք միջողնային սկավառակներին: Ողնաշարի վրա բարերար ազդեցություն է թողնում նաև լողը, որի ժամանակ աշխատում են թիկունքի մկանները, լավանում արյան մատակարարումը: Միջողնային սկավառակները սեփական անոթներ չունեն: Դրանք սնվում են ողներից, համապատասխանաբար, որպեսզի նվազեցնեն կամ կանխարգելեն միջողնային սկավառակների կազմափոխական ախտընթացները, ողնաշարում լավացնելով արյան հոսքն ու շրջանառությունը: Իսկ դրա համար հարկ է ակտիվ կենսակերպ վարել:
Մեդ-Պրակտիկ
07.03.2016
Հարգելի Anna, բարև Ձեզ: Ձեր նկարագրածը բնորոշ է պարանոցային ողերի օստեոխոնդրոզին, սակայն ավելի ճիշտ կլինի դիմել օրթոպեդի: Պարանոցային օստեոխոնդրոզը բուժում չունի: Վիճակը կարելի է թեթևացնել մերսումների և ֆիզիոթերապիայի միջոցով:
Armine
14.02.2016
Մեդ-Պրակտիկ
24.10.2015
Հարգելի' կայքի այցելուներ, տեխնիկական պատճառներով հարցերին պատասխանելը ժամանակավորապես հնարավոր չէր, և որոշ հարցեր, որոնց պատասխանելն այլևս ակտուալ չէ, հեռացվել են կայքից: Խնդրում ենք, եթե Ձեր հարցերը դեռևս ակտուալ են, նորից գրել: Հայցում են Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար:
Մեդ-Պրակտիկ
11.06.2015
Հարգելի Գոհար, բարև Ձեզ: Նախ պետք է նշեմ, որ կլիմակտերիկ շրջանում նկատվում է առկա հիվանդությունների սրացում: Ձեզ մոտ առկա են մի քանի խնդիրներ, որոնց համար հարկավոր է դիմել տարբեր մասնագետների: Ողնաշարի գոտկասրբանային հատվածի ճողվածքի համար, եթե կան ցավեր, և այն Ձեզ անհանգստացնում է, հարկավոր է դիմել նյարդավիրաբույժի: Փոքր չափերի ճողվածքները վիրահատական բուժման կարիք չունեն, այդ դեպքում նշանակվում են վիտամիններ, հիմնականում " " խմբի, ցավազրկող և հակաբորբոքային միջոցներ: Ինչ վերաբերում է վահանագեղձին, եթե հանգույցների չափերը մեծ են, կա հորմոնալ խանգարում, հարկավոր է դիմել էնդոկրինոլոգի, հնարավոր է լինի վիրահատության կարիք, եթե ոչ, կնշանակվեն հորմոնալ միջոցներ: Օստեոխոնդրոզն ինչպես գիտեք վերջնական բուժում չունի, ցավերի դեպքում շատ արդյունավետ է ֆիզիոթերապևտիկ միջոցների կիրառումը: Ինչ վերաբերում է հոդացավերին և ոսկրային ցավերին, դրա պատճառը կարող է լինել կալցիումի դեֆիցիտը, որը շատ բնորոշ է կլիմակտերիկ շրջանին: Ցանկալի է ընդունել կլիմակտերիկ շրջանին բնորոշ ախտանիշները մեղմացնելու համար նախատեսված բուսական միջոցներ, հարկ եղած դեպքում նաև կալցիումի պրեպարատներ, որի համար հարկավոր է գինեկոլոգի խորհրդատվություն:
Գոհար
02.06.2015
Մեդ-Պրակտիկ
21.12.2014
Հարգելի Նաիրա, նման իրավիճակ առաջանում է, երբ դաստակով պարբերաբար, հաճախակի եկամ րկարատև նույն գործողությունն են կատարում, կամ դաստակով երկարատև նույն հարկադրական դիրքն են ընդունում: Այս պարագայում հարկավոր է հետևողական լինել և փոխել աշխատանքային հարկադիր դիրքը կամ գործողությունը:
Մեդ-Պրակտիկ
05.12.2014
Հարգելի Նաիրա, նկարագրությունը լիարժեք չէ՝ որոշում կայացնելու համար, և այս պարագայում ինքնաբուժումը ևս խելամիտ չէ, հարկ է դիմել մասնագետի խորհրդատվության:
Նաիրա
06.11.2014
Մեդ-Պրակտիկ
04.11.2014
Հարգելի Nora, նախ հստակեցրեք Ձեր տարիքը, ողնաշարի պրոյեկցիայով ցավերը կանաց մոտ սկսվում են դաշտանադադարի շրջանում և դրանք պայմանավորված են ոսկրերից կալցիումի լվացման պրոցեսով: Չի բացառվում, որ խնդիրը հենց դրանում է կայանում: Նմանօրինակ ցավեր կարող են լինել նաև սրտի իշեմիկ հիվանդության ժամանակ, սակայն այս դեպքում ցավերը ճառագայթվող են լինում:
Նաիրա
04.11.2014
Nora
10.10.2014
Մեդ-Պրակտիկ
05.08.2014
Հարգելի Կարինե, ճիշտ կլիներ անցնեիք նաև սրտաբանի խորհրդատվություն` սրտի իշեմիկ հիվանդությունը բացառելու համար, որովհետև շատ հաճախ ցավային համախտանիշը երկու դեպքում էլ կարող է նմանատիպ լինել: Հետո միայն սկսել օսթեոխոնդրոզի բուժումը:
Կարինե
02.08.2014
Մեդ-Պրակտիկ
12.04.2014
Հարգելի Սյուզաննա, բարև Ձեզ, ծրագրային փոփոխությունների պատճառով հաղորդագրություններին հետևելը ժամանակավորապես անհնար էր դարձել, որի համար հայցում ենք Ձեր ներողամտությունը: Եթե խնդիրը մնում է հրատապ, խնդրում ենք գրել մեզ և մենք կպատասխանենք այս պահից սկսած:
Սյուզաննա
20.03.2014
Կարդացեք նաև
Կոնքի խոռոչի քրոնիկ ցավի համախտանիշը (ԿՔՑՀ) բավականին տարածված ախտաբանություն է, որն ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ՝ կապված քրոնիկ պրոստատիտի հետ...
Նյարդաբանական հիվանդությունները սկզբնական շրջանում կարող են ընթանալ առանց արտահայտված ախտանշանների: Սակայն բարձիթողի, ուշացրած դեպքերում դրանք անուղղելի բարդությունների պատճառ կարող են լինել...
Պոչուկը կազմված է 3-5 ողերից, որոնք միացած են աճառային թիթեղներով: Մեծ տարիքում նրանք միանալով` կազմում են մեկ ոսկր...
Միգրեն ունեցող մարդիկ հաճախ նշում են, որ իրենց նոպաների առաջացմանը նպաստում են իրավիճակը, իրադարձությունները, որոշակի սնունդը և ըմպելիքը։ Այս սադրիչ գործոններին այլ կերպ անվանում են նաև տրիգերներ...
Որովայնի ցավն ընդհանուր տերմին է, որով նկարագրվում է կրծքավանդակի և կոնքի միջև՝ որովայնի շրջանում, կծկանքների և ցավային զգացողությունների առաջացումը։ Յուրաքանչյուր ոք կյանքի տարբեր ժամանակահատվածում...
Գլխացավով մարդիկ, դիմելով խորհրդատվության, հաճախ հարցնում են՝ նախօրոք ի՞նչ հետազոտություններ պետք է անցնել, որպեսզի առաջին այցը բժշկի մոտ առավելագույն արդյունավետ անցնի...
Ձմռանն ավելանում է այն մարդկանց թիվը, ովքեր տառապում են ցրտի հետևանքով առաջացող գլխացավից։ Այն առաջանում է չպաշտպանված գլխի վրա ցածր ջերմաստիճանի ազդեցությունից, սառը ջրի հետ շփվելիս կամ սառը ուտելիք ուտելիս...
Նույնիսկ ալկոհոլի ոչ մեծ չափաբաժինը կարող է գլխացավ առաջացնել մարդկանց 80%-ի մոտ։ Ինչու է այդպես և ինչպես փրկվել այդ գլխացավից...
Պարանոցի և մեջքի ցավը տարածված գանգատ է, որը կյանքի որևէ պահի զգում է մարդկանց 80 տոկոսը:
Ողնաշարի պարանոցային, կրծքային, գոտկա-սրբանային հատվածներում ցավը կարող է տարբեր խնդիրների հետ...
Կլաստերային գլխացավերն ուժեղ արտահայտված, ամենօրյա, բավականին երկարատև գլխացավերի նոպաներ են: Այդ ցավերն անվանվում են նաև՝ հիստամինային գլխացավերի համախտանիշ, միգրենոզ նևրալգիա, ցիլիար նևրալգիա և այլն...
Ծնկան հոդում ցավի առկայությունն անուշադրության մատնել չի կարելի, քանի որ այն կարող է վկայել լուրջ հիվանդությունների մասին...
Աբդոմինալ միգրենը պարոքսիզմալ իդեոպաթիկ խանգարում է, որն արտահայտվում է որովայնի կենտրոնում ցավերի էպիզոդներով (դրվագներով)՝ 1-72 ժամ տևողությամբ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն